Նոր մարզական ակումբ Ագարակ համայնքում
Մարտի 6-ին Պրոֆեսիոնալ Արմֆայթինգ ֆեդերացիան հերթական անգամ իր դռները բացեց Աշտարակի Ագարակ համայնքում, որին ներկա էին ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանը, Արմավիր մարզի Արմֆայթինգ ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Կարապետյանը,Գյուղապետ Վահան Խաչատրյանը և այլոք: Մարզչական պատասխանատվությունը կրելու է պրոֆեսիոնալ մարզիկ և մարզիչ Ներսես Խաչատրյանը:
Համայնքի ղեկավարի կողմից անվարձահատույց տրամադրվեց տարածք և գորգ մարզումների համար, իսկ Արմֆայթինգ ֆեդերացիան ակումբին նվիրեց արդեն ավանդույթ դարձած բռնցքամարտի պարկեր: