ArmFC-15 մրցաշարի բացման արարողությունը
![1455552731.jpg](http://armfc.com/img/news/1455552731.jpg)
Նոյեմբերի 15-ին տեղի ունեցած ArmFC-15 մրցաշարի հանդիսավոր բացումը կատարել է բոլորի կողմից շատ սիրված հաղորդավար Սամվել Գրիգորյանը և Արման Մալխասյանը: Մրցաշարին մասնակցել են Հայաստանի, Վրաստանի և Իրանի մարզիկները: Բացմանը իր ողջույնի խոսքն է ասել Պրոֆեսիոնալ Արմֆայթինգ ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանը՝ ողջունելով ներկա գտնվողներին: Մրցաշարին ներկա են եղել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը, թեթև ատլետիկայի աշխարհի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանը, հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Վաղինակ Գալուստյանը, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արտյոմ Սիմոնյանը և հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը: Իսկ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի խորհրդական Տիգրան Միքայելյանին շնորհվեց Արմֆայթինգ ֆեդերացիայի փոխնախագահի կոչում: