Սեմինար մարզում ԱրմՖայթինգ ֆեդերացիայում
![1530026571.jpg](http://armfc.com/img/news/1530026571.jpg)
Հունիսի 25-ին ԱրմՖայթինգ ֆեդերացիան հյուրընկալել էր GLORY վարկածով աշխարհի չեմպիոն Հարութ Գրիգորյանին, ով վերջերս հաղթել է ադրբեջանցի Ալիմ Նաբիևին: Հարութ Գրիգորյանը ԱրմՖայթինգ ֆեդերացիայում անցկացրեց սեմինար մարզում, որի ժամանակ մարզիկներին սովորեցրեց քիքբոքսինգի մենամարտային նոր տեխնիկաներ և նշեց, որ, չնայած, ինքը ապրում է երկրից դուրս, բայց մշտապես պատրաստակամ է օգնելու հայ մարզիկներին բարձր պահելու երկրի դրոշը տարբեր մրցաշարերում: