Տարվա առաջին մարզչական հանդիպումը
Հունվարի 17-ին Պրոֆեսիոնալ Արմֆայթինգ ֆեդերացիայի նախագահ` Հայկ Ղուկասյանի գլխավորությամբ, տեղի ունեցավ 2016 թ-ի առաջին հանդիպումը, որին ներկա էին ֆեդերացիայի փոխնախագահներ Տիգրան Միքայելյանը և Արտյոմ Ծառուկյանը, մարզերի նախագահներ Անդրանիկ Կարապետյանը և Գարիկ Թովմասյանը, ինչպես նաև ֆեդերացիայի մարզչական և մրցավարական կազմը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին մարզիչներին հուզող հարցերը, եղան նաև առաջարկներ:
2015թ-ի լավագույն մարզական ակումբ ճանաչված Էջմիածին մարզական ակումբը, ինչի առիթով ֆեդերացիայի նախագահ Հ. Ղուկասյանը պարգևատրեց 200.000 դրամի համարժեք գույքով: