ArmFC 15. Մրցակցիս հնարավորություն չտվեցի հաղթելու. Գեղամ Վարդանյան
«Մրցաշարին պատրաստվել էի թե ֆիզիկապես և թե հոգեպես: Մենամարտս բարեհաջող եմ գնահատում, կարևորելով այն հանգամանքը, որ ես և մրցակիցս լուրջ վնասվածքներ չստացանք : Ինձ համար հատկանշական էր ArmFC 15-ը նրանով, որ ես առաջին անգամ էի մուտք գործում պրոֆեսիոնալ ռինգ: Չնայած այն փաստին, որ Մուստաֆա Ալիփուրաղդամը 10 տարով մեծ էր, բայց ես ռինգում նրան ոչ մի հնարավորություն չտվեցի: Մենամարտի ընթացքը վերցրել էի իմ ձեռքը և թելադրում էի իմ կանոնները: Արդյունքում ես ձեռք բերեցի իմ առաջին միավորը sherdog.com-ում»: