ArmFc 15. Գլխավոր մենամարտ` Հրաչո Դարփինյան vs Սեյեդմաջիդ Հաշեմզադեհ
Նոյեմբերի 15-ին ՖՆ մարզահամալիրում (Միկա) կայացավ ArmFC 15 միջազգային պրեֆեսիոնալ մրցաշարը` որի գլխավոր մենամարտում հանդես էին գալիս հոլանդաբնակ հայազգի մարզիկ Հրաչո Դարփինյանը և Իրանի Իսլամական պետության մարզիկ Սեյեդմաջիդ Հաշեմզադեն:
- Մենամարտս պարտավորեցնող էր, քանի որ գտնվում էի հայրենի հողում և դա ինձ հաղթելու ուժ տվեց: Մրցակիցս ֆիզիկապես ուժեղ էր, բայց հոգեպես և տեխնիկապես թույլ էր, ինչի պատճառուվ էլ մենամարտը ժամանակից շուտ ավարտվեց: Մենամարտի ընթացքում, չպահպանելուվ հեռավորություն, փորձեց ըմբշամարտել ինձ հետ, ինչի արդյունքում էլ հայտնվեց օդում: Մենամարտը բարեհաջող ավարտ ունեցավ, քանի որ չունեցա ոչ մի լուրջ վնասվածք,- մեզ հետ զրույցում նշեց «Պրոֆեսիոնալ «ԱրմՖայթինգ» ֆեդերացիայի» մարզիկ Հրաչո Դարփինյանը: