ArmFC 15. Իմ փորձը օգնեց ինձ հաղթել. Ալբերտ Ղազարյան
«Սայիդ Ջավանբախտին առաջին իրանցի մարզիկն էր, որ կարողացավ լուրջ պայքար մղել իմ դեմ: Սակայն ինձ հաջողվեց ծնկի բերել իմ մրցակցին, չնայած այն հանգամանքին, որ վերջինս «պինդ» մարզիկ է և գտնվում էր գերազանց մարզավիճակում: Բացի դրանից, պետք է ասեմ, որ Ջավանբախտին ծանր է ինձանից 10 կգ-ով և ունի 25 սմ հասակի առավելություն»,-պատմելով իրանցի մարզիկի նկատմամբ տոնած հաղթանակի մասին` մեզ հետ զրույցում ասաց ArmFc 15 մրցաշարի հայազգի մասնակից Ալբերտ Ղազարյանը: «Մրցակցիս կարողացա ծնկի բերել այն ժամանակ, երբ ինձ մոտ ստացվեց մոտեցում բռնվածքը, այնուհետև, գցում կատարելով, ես կարողացա մարտը տեղափոխել պառկած դիրք: Մենամարտը անցնում էր գերլարված և անզիջում պայքարում: Երկրորդ և երրորդ ռաունդում կարողացա առավելության հասնել նրա նկատմամբ: Երրորդ ռաունդի վերջնամասում, անցնելով ձեռքի կոտրում հնարքին, սպասում էի նրա պարտության ազդանշանին, սակայն, քանի որ նա համառորեն չէր ցանկանում հանձնվել, ստիպված եղա կոտրել նրա ձեռքը: