ArmFC15. Մեկ մենամարտ,երկու հաղթանակ. Սամվել Սարգսյան
-Նոյեմբերի 15-ին տեղի ունեցած մենամարտը ես կանվանեի ամենաանսպասելի մենամարտերից մեկը իմ պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում: Հաշվի չառնելուվ այն կարևոր հանգամանքը, որ մրցակիցս մոտ 8 կգ ծանր էր կշռում ինձնից, այնուամենայնիվ ես կարողացա երկու անգամ տապալել նրան: Առաջին անգամ օգտագործելով ձեռքի կոտրող հնարքը, իսկ երկրորդ անգամ արդեն պարանոցի խեղդում հնարքը: Եվ հետագայում, եթե Միլադ Խոսրավին (Milad Khosravi) կցանկանա երրորդ անգամ փորձել հայի ուժը մեծ հաճույքով կնդունեմ նրա մարտահրավերը (Revansh):