«MMA Lady» Բարսեղյան. «MMA սպորտաձևում ևս նպատակ ունեմ գրանցել մեծ հաջողություններ» ...
«Պրոֆեսիոնալ «ԱրմՖայթինգ» Ֆեդերացիայի» պրոֆեսիոնալ մարզուհի Անետտա «MMA Lady» Բարսեղյանը հոկտեմբերի 18 - ին կայանալիք «ArmFC - 15» միջազգային մրցաշարի ժամանակ դուրս կգա ռինգ` կներկայացնի 60 կգ քաշային կարգը և հանդես կգա հայոց եռագույնի ներքո.
Անետտա Բարսեղյան` ծնվել է 21 հուլիս, 1994 թ. Ուզբեկստան` ք. Տաշկենտ. Մանուկ հասակից ընտանիքի հետ տեղափոխվել է Հայաստան և մինչ օրս էլ բնակվում է Հայաստանում. 12 տարեկանից սկսած 9 տարի շարունակ զբաղվել է բասկետբոլ մարզաձևով. Այնուհետև` 19 տարեկանից սկսել է զբաղվել Ակադեմիական Թիավարություն ջրային արագընթաց մարզաձևով. Դարձել է Հայաստանի չեմպիոն. Ընդամենն օրեր անց` օգոստոսի 28 - ին, «MMA Lady» Բարսեղյանն Ակադեմիական Թիավարություն ջրային արագընթաց մարզաձևով կմասնակցի Ֆրասիայի Լիոն քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությանը, որից հետո վերադառնալով հայրենիք` կշարունակի իր մարզումներն «ԱրմՖայթինգ» Ֆեդերացիայում.
- «MMA Lady» Բարսեղյան. «Հաղթանակի հույսով օգոստոսի 28 - ին մեկնելու եմ Ֆրանսիա` մասնակցելու Ակադեմիական Թիավարություն ջրային արագընթաց մարզաձևի աշխարհի առաջնությանը. Վստահ եմ, որ հայրենիք եմ վերադառնալու հաղթանակած. Երբ վերադառնամ Հայաստան` արդեն կշարունակեմ մարզումներս «ԱրմՖայթինգ» Ֆեդերացիայում, քանի որ հոկտեմբերի 18 - ին Ընհանուր Մենամարտեր սպորտաձևով մասնակցելու եմ «ArmFC - 15» միջազգային մրցաշարին և այս սպորտաձևում ևս նպատակ ունեմ գրանցել մեծ հաջողություններ. Անկախ նրանից, թե հայազգի որ մարզիկը որ սպորտաձևն է ներկայացնում` մաղթում եմ բոլորին չհուսահատվել և վստահ քայլերով շարժվել դեպի նպատակ».
«Պրոֆեսիոնալ «ԱրմՖայթինգ» Ֆեդերացիան»` հանձինս նախագահ Հայկ Ղուկասյանի և www.armfc.com կայքը «MMA Lady» Բարսեղյանին Ֆրանսիայում կայանալիք աշխարհի առաջնության ժամանակ մաղթում են հաջողություն և պատվաբեր հաղթանակ.