«Ստեփան Սարգսյան»ի անվան մրցաշար Երևանում ...
Հուլիսի 17 – 19 –ը Երևանի (նախկինում` «Միկա» մարզադահլիճ) ՀՀ ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոնի մարզապալատում տեղի կունենա «Ազատ ոճի ըմբշամարտ»ի միջազգային հոբելյանական խոշոր մրցաշար. Մրցաշարին ներկա է գտնվելու աշխարհի եռակի գավաթակիր, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպայի և Խորհրդային Միության բազմակի հաղթող և մրցանակակիր, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ` վանաձորցի Ստեփան Սարգսյանը, ով վաղը ՌԴ - ից կժամանի Հայաստան. Նշենք, որ արդեն 20 տարի անընդմեջ խաղարկվում են Ստեփան Սարգսյանի անվան մրցանակները. Հուլիսի 17 - ին տեղի կունենա մրցաշարի կշռման, իսկ հուլիսի 18 -ին` հոբելյանական մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունները. Մրցաշարին մասնակցելու են 12 երկրների մոտ 20 թիմեր` համալրված տիտղոսակիր վարպետներով. Ստեփան Սարգսյանի անվան հոբելյանական 20 - րդ միջազգային խոշոր մրցաշարին ներկա կգտնվի նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար` Գաբրիել Ղազարյանը, ով 2014 թ. հուլիսի 18 - 20 -ը Վանաձորում կայացած «Ստեփան Սարգսյան»ի անվան «Ազատ ոճի ըմբշամարտ»ի 19-րդ միջազգային մրցաշարին ևս ներկա է գտնվել.
Տեղեկացնենք, որ մրցաշարի հեռարձակումն ուղիղ եթերով կապահովի Հանրային հեռուստաընկերությունը, իսկ մրցաշարին ներկա գտնվել ցանկացողների համար մուտքն ազատ է.