armfc

0

Day

14

Hours

15

Minutes

4

Seconds
Online Championship
ArmFC-18-րդ մրցաշարը հոկտեմբերի 22-ին, 13 լավագույն մենամարտեր

Գոռ Հակոբյան. Կուզենայի, որ հայ ժողովուրդը միասնականությունը դարձներ բնավորություն


1433749803.jpg

Գոռ Հակոբյան` հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ: Ծնվել է 18 ապրիլ, 1982 թ. Երևան. 8 տարեկանից զբաղվել է Քիք - բոքսինգ սպորտաձևով և զուգահեռ զբաղվել է բռնցքամարտով: Քիք - բոքսինգի Եվրոպայի և աշխարհի առաջնության մրցաշարերի հաղթող է, K - 1 մարտարվեստում ունի գրանցած բազմաթիվ հաղթանակներ:
Սիրողական բռնցքամարտի 2008 - 2010 թթ. Հայաստանի կրկնակի չեմպիոն է: 2010 թվականից մինչ օրս զբաղվում է պրոֆեսիոնալ բռնցքամարտով: 
Գոռն իր սպորտային կարիերայի ընթացքում ունի գրանցած բազմաթիվ հաջողություններ. Ընդհանուր անցկացրել է 200 մենամարտ.
Քիք - բոքսինգ մարզաձևով ունի գրանցած 37 հաղթանակ և 21 պարտություն, իսկ բռնցքամարտով անցկացրել է 8 մենամարտ և գրանցել 4 հաղթանակ, 3 պարտություն և 1 ոչ ոքի: 
Հանդես է գալիս 79 կգ քաշային կարգում և հիմնականում մենամարտում ազգությամբ դաղստանցի, չեչեն և թուրք բռնցքամարտիկների հետ: 
Գոռ Հակոբյանն իր հերթական մենամարտը կանցկացներ Ապրիլի 24 - ին` ՌԴ-ում ( Դաղստան ), եթե վերջին պահին չհրաժարվեր մրցակիցը:

- Գոռ Հակոբյան. «Յուրաքանչյուր հայ մարդ ձգտում ունի ապացուցելու ողջ աշխարհին, որ ինքն անպարտելի է, կամային ու անկոտրում, պայքարող ու հաղթող: Վստահ եմ, որ հայազգի շատ մարզիկ - մարտիկներ անկախ իրենց նախընտրած սպորտաձևից` ձգտում են հաղթել և հաղթանակը նվիրել հայ ժողովրդին և ես ևս բացառություն չեմ: Գուցե խոսքս մի փոքր հնչի որպես կոչ, սակայն կուզենայի հորդորել հայ ժողովրդիս, որ լինելով պայքարող ու դիմացկուն ազգ` համախմբվածությունն ու միասնականությունը դարձներ բնավորություն, քանի - որ մեզ այն շատ է պետք: Հայազգի բոլոր մարզիկ-մարտիկներին մաղթում եմ անկոտրում կամք, հպարտությամբ ու իսկական հայի ուժով հաղթական բարձունքների անսպառ նվաճումներ: Իսկ որպես հավելում նշեմ, որ իմ մրցակիցներն իմ ընկերներն են: Մենք մրցակիցներ ենք ռինգում, բայց ո՛չ ռինգից դուրս. Աստված բոլորիս պահապան».

Նշենք, որ այժմ Գոռ Հակոբյանը պատրաստվում է առաջիկայում կայանալիք հերթական մենամարտին, իսկ կայանալիք մենամարտի մասին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ` հետևելովwww.armfc.com կայքի նորություններին:
Մեր հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ` Գոռ Հակոբյանին մաղթում ենք հաջողություն, առանց վնասվածքների մենամարտեր և հաղթանակներ:

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի մենամարտերից մեկը կարող եք դիտել տեսանյութում. 

Հեղինակ` Արուսյակ Մանուկյան (Արսի)

Վերադառնալ

video-icon
video-icon

Champion Name

ab_1431442266.jpg
vl_1431442278.jpg
DAVIT VARTANYAN_1432888693.jpg
HRACHO_1432888705.jpg
jGRIG_1432888714.jpg

Shop

Դիզայն և ծրագրավորում ԱՍՏՈՒԴԻՈ ՍՊԸ