Մելսիկ Բաղդասարյան. «Թե՛ կյանքում և, թե՛ սպորտում մաղթում եմ անկոտրում կամք» ...
Մելսիկ Բաղդասարյան` ամերիկաբնակ հայազգի բռնցքամարտիկ.
Ծնվել է 28 հունվար, 1992 թ. Երևան.
6 տարեկանից մինչև 8 տարեկան զբաղվել է Կարատե մարտարվեստով, իսկ 8 տարեկանից զբաղվել է Քիք - բռնցքամարտով.
Հայաստանի և միջազգային առաջնությունների բազմակի չեմպիոն է, ԱՊՀ երկրների չեմպիոն, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն և աշխարհի գավաթի չեմպիոն, Glory 10, WCK World CHampionship մրցաշարերի հաղթող, WLF (WuLinFeng) վարկածով աշխարհի չեմպիոն, Մուայ - թայ մարտարվեստի պրոֆեսիոնալ մարտիկ.
Մելսիկը հանդես է գալիս 67 կգ քաշային կարգում.
Հիշեցնենք, որ Մելսիկ Բաղդասարյանն այսուհետ կներկայանա բռնցքամարտ սպորտաձևով.
- Մելսիկ Բաղդասարյան. «Հայ մարզիկներին` այդ թվում նաև ինձ թե՛ կյանքում և, թե՛ սպորտում մաղթում եմ անկոտրում կամք, որպեսզի շարունակեքն նվաճել հաղթական բարձունքներ` բարձր պահելով հա՛յ մարդու, հա՛յ ազգի անունը և, հատկապես պարտավոր ենք դա անել հենց ՄԵՆՔ` հայ մարզիկ - մարտիկներս».
Հեղինակ` Արուսյակ Մանուկյան (Արսի)