Հակոբ Ստեփանյան. «Շատ կարևոր է ու գնահատելի, երբ հայազգի մարտիկներս մեկս մյուսին աջակից ենք» ...
Ռուսաստանաբնակ հայազգի մարտիկ` Հակոբ Ստեփանյան.
Ծնվել է 6 մայիս, 1986 թ. Վրաստան` շրջան Ախլցխա.
Սպորտով սկսել է զբաղվել 6 տարեկանից.
12 տարեկանից զբաղվել է Տեքվանդո մարտարվեստով.
5 տարի զբաղվելով Տեքվանդո մարտարվեստով` Ռուսաստանի Տեքվանդոյի առաջնության ժամանակ ճանաչվել է հաղթող և դարձել սպորտի վարպետ.
Այնուհետև զբաղվել է Քիք - բոքսինգով.
Ճանաչվել է Ռուսաստանի առաջնության հաղթող, Եվրոպայի արծաթե մեդալակիր է. Տեղափոխվելով բռնցքամարտ` դարձել է Մոսկվայի հավաքականի անդամ. 69 կգ քաշային կարգում Ռուսաստանի երիտասարդների սպարտակիադայի արծաթե մեդալակիր է.
Բանակում ծառայության անցնելով «Սպորտային վաշտում»` զուգահեռաբար մասնակցել է բանակային Ձեռնամարտի առաջնություններին.
Տեղափոխվելով «Ընդհանուր Մենամարտեր» սպորտաձև` Հակոբն իր սպորտային կարիերան շարունակում է MMA սպորտաձևում.
70 կգ քաշային կարգում հաղթանակ տանելուց հետո նրա մենեջերը պայմանագիր է կնքել ամերիկյան «Bellator MMA» կազմակերպության հետ, որտեղ պարտություն կրելուց հետո` Հակոբը չնայած հեռացել է «Bellator»-ից, սակայն ԱՄՆ - ում շարունակել է մենամարտել 66 կգ քաշային կարգում.
2015թ. մայիսի 16 - ին կայացած «OFC - 4» մրցաշարի հաղթող է. Հանդես է եկել 70 կգ քաշային կարգում.
- Հակոբ Ստեփանյան. «Շատ կարևոր է ու գնահատելի, երբ հայազգի մարտիկներս մեկս մյուսին աջակից ենք. Մեծ հպարտություն եմ ապրում, երբ տեսնում եմ, թե մեր հայազգի մարզիկ - մարտիկներն ինչպիսի հաղթական բարձունքներ են նվաճում. Դա բոլորիս հաղթանակն ու հաջողությունն է. Բոլորիս ցանկանում եմ մեծ հաջողություններ, հաղթանակներ և հնարավորինս քիչ վնասվածքներ.
Իսկ ես` ԵՍ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՄ և հզոր մենամարտերը դեռ առջևում են».
«OFC - 4» մրցաշար` Հակոբ Ստեփանյան և Մուհամեդ Հասան Բադավի մենամարտը դիտեք տեսանյութում.
Հեղինակ` Արուսյակ Մանուկյան (Արսի)