WFC - 13 ` Անտոն «The Shark» Ավիլան ընդդեմ Սերգեյ «Gulo» Մինասյանի
Մինասյան Սերգեյ Արարատի. Ծնվել է 19 հուլիս, 1988 թ. Հայաստան, ք. Քաջարան. 1991 թ. ընտանիքի հետ մեկնել է ՌԴ` ք. Օմսկ. Մինչև 19 տարեկան բնակության վայրը եղել է Օմսկ քաղաքը և հենց այդտեղ էլ մարզվել ու հանդես է եկել որպես Fight Club Saturn – ի պրոֆեսիոնալ մարտիկ: Այնուհետև տեղափոխվել է Մոսկվա և հանդես է եկել տարբեր կազմակերպությունների կողմից: Սպորտով սկսել է զբաղվել 6 տարեկանից: Զբաղվել է կարատե – դո, ձյուդո, հունա – հռոմեական ըմբշամարտ, հայկական ձեռնամարտ, պանկրատիոն և մարտական սամբո սպորտաձևերով: 17 տարեկանից հանդես է եկել…պրոֆեսիոնալ ռինգերում: Pankration սպորտաձևի ( առանց կանոնների ըմբշամարտի և բռնցքամարտի խառնուրդ է ) սպորտի միջազգային վարպետ է: Ռուսաստանի ձեռնամարտի և մարտական սամբոյի վարպետ, Ռուսաստանի ձեռնամարտի չեմպիոն է: Ռուսաստանի Pankration սպորտաձևի քառակի չեմպիոն` աշխարհի գավաթի հաղթող (Մելբուրն, Ավստրալիա 2013 թ.): Մարտական սամբոյի և Pankration – ի միջազգային մրցաշարերի հաղթող: Մոսկվայի ոստիկանության ստորաբաժանումների միջև կայացած ձեռնամարտի և մարտական սամբոյի չեմպիոն: Այժմ ապրում է Լոս Անջելեսում և մարզվում է Reign մարզասրահում, որի ղեկավարն է UFC – ի մարտիկ` Մարկ Մունյոզը ...
WFC 13 մրցաշարի ժամանակ տեղի ունեցած Անտոն «The Shark» Ավիլա և Սերգեյ «Gulo» Մինասյան մենամարտը դիտեք տեսնյութում.
Հեղինակ` Արուսյակ Մանուկյան (Արսի)