Գոքոր Չիվիչյան. «Շատ հայազգի չեմպիոնների անուններ դեռ կլսեք»...
Ապրիլի 26 -ին «Պրոֆեսիոնալ «ԱրմՖայթինգ» ֆեդերացիայի» (Ընդհանուր մենամարտեր) հյուրն էր «Ընդհանուր մենամարտեր» մարզաձևի «Հայաստան MMA Ակադեմիա - Hayastan MMA Academy»-ի նախագահ, «Ընդհանուր մենամարտեր»-ի 6 - ակի չեմպիոն, ամերիկաբնակ հայազգի անփոխարինելի մարզիչ` Գոքոր Չիվիչյանը.
3 տարի անց ժամանելով Հայաստան` նա իր հերթական սեմինար - պարապմունքներն անցկացրեց «Պրոֆեսիոնալ «ԱրմՖայթինգ» ֆեդերացիայում» և իր պրոֆեսիոնալ մարզումներով ոգևորեց ֆեդերացիայի մարզիկներին, հատկապես պրոֆեսիոնալ այն մարզիկներին, ովքեր պատրաստվում են մայիսի 24- ին մասնակցել Երևանի «Հաղթանակ» զբոսայգում կայանալիք «ArmFC - 14» միջազգային մրցաշարին.
Նշենք, որ Գոքոր Չիվիչյանն արդեն 20 տարի է, ինչ տարբեր երկրներում` աշխարհով մեկ ծավալում է ակտիվ գործնեություն և իր փորձով ու պրոֆեսիանլիզմով փորձում է նպաստել «Ընդհանուր մենամարտեր» սպորտաձևի ( MMA ) զարգացմանը.
- Գոքոր Չիվիչյան. « 2005 թ - ին ծանոթանալով «ԱրմՖայթինգ» ֆեդերացիայի արդեն 10 տարի գլխավոր մարզիչ և ֆեդերացիայի նախագահ` Հայկ Ղուկասյանի հետ, որոշեցինք միասին Հայաստանում ևս զարգացնել MMA սպորտաձևը.
Թե՛ իմ փորձով և, թե՛ տեսանյութերով փորձել եմ օգտակար լինել, աջակցել պրն. Ղուկասյանին այս սպորտաձևի զարգացման գործում. Որպես սպորտի մարդ` նա արագ ըմբռնեց իմ ցանկությունն ու բուն նպատակը, և կամա՜ց - կամա՜ց Հայաստանում նախ փորձեցինք զարգացնել «Գրեպլինգ»ը. Այսօր ինչպես տեսնում եք Հայկ Ղուկասյանի նվիրված աշխատանքի ու ձգտումների շնորհիվ Հայաստանում զարգացել է MMA սպորտաձևը, որն այսօր աշխարհում`անկախ տարիքից ու սեռից, համարվում է բոլորի կողմից սիրված սպորտաձև. ԱՄՆ - ում իմ կողմից հիմնադրված «Հայաստան MMA Ակադեմիա - Hayastan MMA Academy»-ում այսօր մարզվում են բավականին մեծ թվով երեխաներ, ովքեր ապագա չեմպիոններ են և հավելեմ նաև այն, որ մեզ մոտ մարզվում են MMA սպորտաձևում հանդես եկող Կարեն Դարաբեդյանը ( նա բավականին վերջերս մասնակցեց Ջիու - ջիցու մարզձևի աշխարհի առաջնությանը, սակայն մրցավարների թեթև ձեռքով Կարենը չկարողացավ նվաճել աշխարհի չեմպիոնի կոչումը, չնայած - որ նա բացահայտ հաղթանակ էր տանում աշխարհի չեմպիոնի նկատմամբ ), UFC-ի չեմպիոններ` Կարո Փարիզյանը, Մանվել Գամբուրյանը( Pitbul ), Ռոնդա Ռոուզին, Գեղարդ Մուսասին, ով ձգտում է նվաճել UFC - ի միջին քաշային կարգի գոտին, իսկ իմ նպատակն է անպայման օգնել Մուսասիին և շատ հայազգի մարտիկներ, ում անունները դեռ կլսեք. Ընթացքում մարզել եմ 23 մարտիկների, ովքեր մենամարտել են UFC - ում.
Հատկանշական է նշել, որ բավականին կարճ ժամանակահատվածում թե՛ Հայաստանում և, թե՛ ողջ աշխարհում այս սպորտաձևը մեծ հետաքրքրություն առաջացրեց մենամարտային սպորտաձևերի սիրահարների, մարզիկ - մարտիկների շրջանում, սկսեցին սիրել այս սպորտաձևը, մարզվել ու գերազանց հաջողությունների հասնել. Նրանց յուրաքանչյուրի հաջղությունը հենց մեր` մարզիչներիս հաջղությունն է.
Ուստի մեր` մարզիչներիս նպատակն է ամեն ինչ անել, որպեսզի այս սպորտաձևն իր ամբողջությամբ էլ ավելի զարգանա, լինի և մնա որպես ժամանակի պահանջված սպորտաձև` պահպանելով իր բարձր վարկանիշը բոլոր ժամանակներում», - իր խոսքն այսկերպ եզրափակեց «Ընդհանուր մենամարտեր» մարզաձևի «Հայաստան MMA Ակադեմիա - Hayastan MMA Academy»-ի նախագահ, «Ընդհանուր մենամարտեր»-ի 6 - ակի չեմպիոն, ամերիկաբնակ անփոխարինելի մարզիչ` Գոքոր Չիվիչյանը.
Հեղինակ` Արուսյակ Մանուկյան (Արսի)