armfc
SHota_1542356007.png
sargis_1542356026.png
artur_1542356113.png
YEnok Amir_1542356124.jpg

0

Day

0

Hours

0

Minutes

0

Seconds
Online Championship
Դեկտեմբերի 1-ին Ծաղկաձորի Golden Palace ժամանցային կենտրոնում տեղի է ունենալու ArmFC-19 մրցաշարը:

Արթուր Աբրահամ. «Վերջնական ապացուցել է պետք, որ ես եմ ուժեղագույնը» ...


1433749582.jpg

Արթուր Աբրահամը (Ավետիք Աբրահամյան). Ծնվել է 20 փետրվար, 1980 թ. Երևան. 2004 թ. տեղափոխվել է Գերմանիա և բնակություն հաստատել մայրաքաղաք Բեռլինում. 2005 թ. համարվում է նաև Գերմանիայի քաղաքացի. Իր մարզական կարիերայի ընթացքում ունեցել է 46 մենամարտ, որոնցից 42-ում հաղթել է. 6 տարի (2006, 2007, 2008, 2009, 2012, 2014) Աբրահամը ճանաչվել է Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ. Հայոց բանակում ծառայությունն անցկացրած պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը 2007թ. հունիսի 1-ից Հայաստանի զինված ուժերի «Անդրանիկ Օզանյան» շքանշանակիր է. 2011 թ. սեպտեմբերի 16-ին` ՀՀ անկախության 20 - ամյակին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել է 1-ին աստիճանի մեդալով` «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» (Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, միջազգային մրցասպարեզներում ունեցած մեծ հաջողությունների, ձեռք բերած մարզական գերազանց նվաճումների համար). 2013 թ. հունվարի 9-ին` Արթուր Աբրահամը պարգևատրվել է Սփյուռքի նախարարության «Պողոս Նուբար » մեդալով, իսկ 2014 թ. հոկտեմբերի 26 - ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի կողմից հայազգի բռնցքամարտիկին հանձնվել է շնորհակալագիր` միջազգային հարթակներում Հայաստանի և հայկական սպորտի պատիվը բարձր պահելու, գերազանց հաղթանակների ու Հայաստանում բռնցքամարտի զարգացմանը նպաստելու համար ...

- Հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով գերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը մայիսի 21-ին` Գերմանիայի Հալլե քաղաքում, մամլո ասուլիսի շրջանակներում հանդիպել է մրցակցին` Ռոբերտ Շտիգլիցին. Աբրահամ և Շտիգլից արդեն 4-րդ մենամարտը կկայանա հուլիսի 18-ին` գերմանական Հալլե քաղաքում, և բռնցքամարտիկները ևս մեկ անգամ կպայքարեն WBO չեմպիոնական գոտու համար, որը պատկանում է հայազգի բռնցքամարտիկին. Ռոբերտ Շտիգլիցն իր խոսքում նշել է, թե ուսումնասիրել է Աբրահամի նախորդ երեք մենամարտերը և վստահ է, որ այս անգամ հենց նա է հաղթելու.

- Արթուր Աբրահամ. «Արդեն չորս մենամարտ Շտիգլիցի հետ` շատ է ինձ համար. Այս անգամ և՛ս վճռական եմ ու պետք է վճռական հաղթանա՛կ տանեմ. Վերջապես ապացուցել է պետք, որ ես եմ ուժեղագույնը» ...

www.armfc.com  կայքը և «Պրոֆեսիոնալ «Արմֆայթինգ» ֆեդերացիան»`հանձինս նախագահ Հայկ Ղուկասյանի, հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկին մաղթում են արժանավայել հաղթանակ. 

Հեղինակ` Արուսյակ Մանուկյան (Արսի)

Վերադառնալ

video-icon
video-icon

Champion Name

Albert Ghazaryan_1525443164.jpg
Sargis Vardanyan_1525443190.jpg
Gegham Vardanyan_1525443209.jpg
Sergey Harutyunyan_1525443233.jpg
Karen Karapetyan_1525709057.jpg
Hamlet Atoyan_1525709108.jpg
Hamlet Atoyan_1525709110.jpg
Jora Tumanyan_1525709138.jpg
Armen Hayrapetyan_1525709169.jpg

Shop

Դիզայն և ծրագրավորում ԱՍՏՈՒԴԻՈ ՍՊԸ