Գրիգոր «Grizzly» Աշուղբաբյան. Արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է կամք
Գրիգոր «Grizzly» Աշուղբաբյան`
Ծնվել է 17 հուլիս, 1986 թ. Էջմիածին: Մանկությունն անցկացրել է Էջմիածնում: 14 տարեկանէ եղել, երբ ընտանիքի հետ տեղափոխվել է Ռուսաստան, իսկ 7 տարի այնտեղ բնակվելուց հետո ընտանիքի հետ տեղափոխվել է Ավստրիա` Վիեննա, որտեղ էլ մինչ օրս ապրում է: 7 տարեկանից սկսել է զբաղվել սպորտով` կարատե մարզաոճով: Այնուհետև սկսել է մարզվել Քիք - բոքսինգով: 21 տարեկանից զբաղվում է «Ընդհանուր մենամարտեր» MMA մարզաձևով: Գրիգորը WFC վարկածով աշխարհի չեմպիոն է: Վլադիվոստոկ քաղաքում մասնակցելով «Draka» կազմակերպության կողմից կազմակերպված մրցաշարին` ճանաչվել է հաղթող: International Sport Karate Association ( ISKA )` եվրոպայի առաջնության ժամանակ 2 անգամ ճանաչվել հաղթող: Գրիգոր Աշուղբաբյանը «ArmFC — 13» և OFS - 2 մրցաշարերի հաղթող է:
Շարունակում է բարձր պահել հայոց եռագույնը տարբեր երկրներում.
- Գրիգոր Աշուղբաբյան. «Մենամարտերի ժամանակ ես լցվում եմ հատուկ էներգիայով և ես երբեք էլ վախի զգացում չեմ ունեցել: Յուրաքանչյուր մարզիկ, եթե ուզում է հաջողության հասնել, նախ պետք է կանոնավոր մարզվի, մարզումներին վերաբերվի լուրջ, լսի մարզչի խորհուրդները և պետք է փորձի մենամարտերի ժամանակ իր կատարած սխալները ուղղել` հաջորդ մենամարտերում չկրկնելու համար: Արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է ուժ և քաջություն: Իմ հաջողության բանալին` մարզվել ու էլի՛ մարզվելն է: Մեր հայ մարտիկներին մաղթում եմ առանց վնասվածքների մենամարտեր, անկոտրում կամք և ամենակորևորը` հաղթանակ».
Հեղինակ` Արուսյակ Մանուկյան (Արսի)