armfc
1721449955.jpg
sargis_1542356026.png
artur_1542356113.png
YEnok Amir_1542356124.jpg

0

Day

0

Hours

0

Minutes

0

Seconds
Online Championship
Դեկտեմբերի 1-ին Ծաղկաձորի Golden Palace ժամանցային կենտրոնում տեղի է ունենալու ArmFC-19 մրցաշարը:

Մարատ Գրիգորյանը նվաճեց Աշխարհի չեմպիոնի տիտղոսը


1433749495.jpg

Մարատ Գրիգորյան` բելգիաբնակ հայազգի մարտիկ: Ծնվել է 29 մայիս` 1991 թ., ք. Թալին: Ընդամենը 3.5 տարեկան է եղել, երբ 1995 թ. ընտանիքի հետ հեռացել է Հայաստանից և բնակություն հաստատել Եվրոպայում: 2000 թ - ից բնակվում է Բելգիայում: 10 տարեկանից սկսել է զբաղվել Տայբոքսինգ և Մուայ - թայ մարտարվեստներով: 14 - 15 տարեկանից սկսել է մենամարտել իրենից ավագ և փորձառու մարզիկների հետ, ինչի արդյունքում էլ ձեռք է բերել մեծ փորձ: 16 տարեկանում մենամարտել է 32 տարեկան մարտիկի հետ, որի արդյունքում Մարատն առաջին իսկ ռաունդում հաղթանակ է տարել մրցակցի նկատմամբ: 17 տարեկանից պայմանագիր կնքելով «Its ShowTime» կազմակերպության հետ և 2008 թ. 6 շաբաթների ընթացքում պարբերաբար մասնակցելով մրցաշարերի` գրանցել է հաղթանակներ ու դարձել թե՛ Բելգիայի և, թե՛ Հոլանդիայի չեմպիոն: Փարիզում մասնակցել է «TopKing Muay Thai World Series» մրցարին և տարել հաղթանակ` մրցակիցն եղել է Աբրահամ Ռոքուենին: Մարատն իր սպորտային կարիերայի ընթացքում հանդես է եկել և մինչ օրս էլ հադես է գալիս Հայաստանի եռագույնի ներքո` 70 - 72.5 - 73 կգ քաշային կարգերում. Եվ 2015 թ. մայիսի 23 - ին, Բելգիայի Անտվերպեն քաղաքում կայացած WRSA (World Ring Sport Assosiation) վարկածով մրցաշարի ժամանակ Մարատը հանդես գալով 73 կգ քաշային կարգում` պայքարելով «Աշխարհի չեմպիոն» տիտղոսի համար. Հաղթանակ տանելով հունաստանցի մրցակցի Նիկոս Գիկասի հանդեպ` նվաճել է «Աշխարհի չեմպիոն» տիտղոսը և հաղթանակը նվիրել 1915 թ. Ցեղասպանության 100 - ամյակին:

- «Հունիսի 6 -ին «Glory» կազմակերպության հրավերքով` Ֆրանսիայի Լիլե քաղաքում մասնակցելու եմ «Glory» կազմակերպության կողմից կազմակերպվելիք մրցաշարին, որի ժամանակ մենամարտելու եմ ֆրանսիացի մարտիկ` Քոուլիբալյուի հետ, իսկ հուլիսի սկզբներին մասնակցելու եմ K-1 World GP վարկածով մրցաշարին, որը տեղի կունենա Ճապոնիայում: Այդ մասին մոտ օրերս ավելի մանրամասն կտեղեկացնեմ, իսկ աշխարհի բոլոր հայազգի մարզիկ - մարտիկներին` անկախ նրանից, թե որ սպորտաձևն են ներակայցնում` մաղթում եմ թե՛ կյանքում և, թե՛ սպորտային կարիերայի ընթացքում առողջություն, հաջողություն, կամքի ուժ ու անսպառ հաղթանակներ: Մենք արդեն աշխարհին ապացուցել ենք, թե ինչպիսի հզոր ուժի տեր մարտիկներ ենք: Իսկ իմ երազանքը մեկն է, որ գոնե մեկ մենամարտ անցկացնեմ Հայաստանում` հայոց հողի վրա», - իր խոսքն եզրափակեց հայազգի մարտիկ` Մարատ Գրիգորյան, ով ընդամենը 3 օր առաջ նվաճելով «Աշխարհի չեմպիոն» տիտղոսը` հաղթանակը նվիրել է 1915 թ. Ցեղասպանության 100 - ամյակին:

Դե ինչ, www.armfc.com կայքն առաջիկայում կայանալիք բոլոր մրցաշարերում Մարատ Գրիգորյանին մաղթում է նորանոր հաջողություններ և արժանավայել հաղթանակներ, իսկ այժմ հայազգի մարտիկի մենամարտերի լավագույն պահերը, հաղթանակներն ու հզոր նոկաուտների շարքը դիտեք տեսանյութում.

Հեղինակ` Արուսյակ Մանուկյան (Արսի)

Վերադառնալ

video-icon
video-icon

Champion Name

Albert Ghazaryan_1525443164.jpg
Sargis Vardanyan_1525443190.jpg
Gegham Vardanyan_1525443209.jpg
Sergey Harutyunyan_1525443233.jpg
Karen Karapetyan_1525709057.jpg
Hamlet Atoyan_1525709108.jpg
Hamlet Atoyan_1525709110.jpg
Jora Tumanyan_1525709138.jpg
Armen Hayrapetyan_1525709169.jpg

Shop

Դիզայն և ծրագրավորում ԱՍՏՈՒԴԻՈ ՍՊԸ