Ալբերտ Ղազարյան. Հայազգի բոլոր մարզիկներին մաղթում եմ կամքի ուժ
Ալբերտ «Բրյուս» Ղազարյան`
Ծնվել է 30 ապրիլ, 1993 թ. ք. Սպիտակ: Սովորում է Հայաստանի պետական Ֆիզկուլտուրայի ինստիտուտում` բռնցքամարտի բաժին, 4 – րդ կուրս: 7 տարեկանից զբաղվել է սպորտով: 10 տարեկանից մինչ այժմ զբաղվում է ազատ ոճի ըմբշամարտով: Մասնակցել է բազմաթիվ մրցաշարերի և ճանաչվել հաղթող: 12 տարեկանից զբաղվել է «Ջիտ կուն դո» մարտարվեստով և այդ մարտարվեստում ճանաչվել որպես լավագույն մարզիկ: 16 տարեկանից մինչ օրս զբաղվում է «Ընդհանուր մենամարտեր» MMA սպորտաձևով : 17 տարեկանում պրոֆեսիոնալ մակարդակով մասնակցել է Ասիայի առաջնությանը և Քիք – ջիցու սպորտաձևով դարձել Ասիայի չեմպիոն: Մասնակցել է «Պրոֆեսիոնալ «ԱրմՖայթինգ» ֆեդերացիայի» կողմից կազմակերպված «ArmFC – 1», «ArmFC — 8», « ArmFC — 10», «ArmFC — 11» և «ArmFC — 12», «ArmFC — 13» վարկանիշով մրցաշարերին և պարբերաբար ճանաչվել հաղթող: 2009թ. մասնակցելով Վրաստանի Free Fighting World Cup վարկածով աշխարհի առաջնությանը` ճանաչվել է հաղթող, 2010թ.` Թայ – բոքսինգ մարզաոճում Կովկասի առաջնության հաղթող: 2010 թվականից «ԱրմՖայթինգ» ֆեդերացիայում ծավալում է ակտիվ մարզչական գործնեություն.
- « Յուրաքանչյուր օր մարզվելիս` ես մտածում եմ միմիայն հաղթանակի մասին և շատ կուզենայի, որ մեզանից յուրաքանչյուրը ռինգ դուրս գալուց առաջ մտածեր, թե որքա՛ն կարևոր է յուրաքանչյուրիս հաղթանակը նախ և առաջ մեր իսկ անձի, ապա մե՛ր երկրի ու մե՛ր ֆեդերացիայի համար: Հայազգի բոլոր մարզիկներիս մաղթում եմ կամքի ուժ, սեփական ուժերի հանդեպ վստահություն և հաղթանակներով լեցուն մրցաշարեր: Վստա՛հ եմ, որ շարունակ լիարժեք հաղթանակներ տոնելու ենք` հպարտանալով մեր ՀԱՅ - ի տեսակով».
Հեղինակ` Արուսյակ Մանուկյան (Արսի)