Էրիկ (Բզո) Բազինյան. Այս մենամարտը լինելու է իմ առաջին 8 ռաունդանոց մենամարտը
Էրիկ «Բզո» Բազինյան` կանադաբնակ հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ.
Ծնվել է 21 մայիս, 1995 թ. Երևան.
Բռնցքամարտով սկսել է զբաղվել 14 տարեկանից` Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի դպրոցում: Մարզիչներեն եղել Արմեն Հովհաննիսյանը և Արման Հարությունյանը.
2011 թ. ընտանիքի հետ տեղափոխվել է Կանադա ( Մոնթրեալ ) և շարունակել զբաղվել բռնցքամարտով:
Դարձել է Կանադայի չեմպիոն և 2 անգամ ճանաչվել Կանադայի «Ոսկե Ձեռնոց» մրցաշարի հաղթող: Ընդգրկվելով Կանադայի բռնցքամարտի հավաքական` մասնակցել է միջազգային մի շարք մրցաշարերի և պարբերաբար ճանաչվել հաղթող:
2013 թ. սեպտեմբեր ամսից սկսել է զբաղվել պրոֆեսիոնալ բռնցքամարտով: Հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի ռեկորդային ցուցանիշն է` 8 - 0, որից 5 - նոկաուտ:
Հանդես է գալիս 76 կգ քաշային կարգում` թե՛ Հայաստանի և, թե՛ Կանադայի դրոշների ներքո:
Էրիկն իր հաղթանակը նվիրեց Հայոց Ցեղասպանության 100 - ամյակին` մարզաշապիկին կրելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշը:
Եվ շատ շուտով` հունիսի 26 -ին, Կանադայի Մոնթրեալ քաղաքում հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը կանցկացնի իր առաջին 8 ռաունդանոց մենամարտը:
- Էրիկ «Բզո» Բազինյան. «Այս մենամարտը լինելու է իմ առաջին 8 - ռաունդանոց մենամարտը: Պայքարելու եմ հաղթանակի համար»:
Կանադաբնակ հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ` Էրիկ Բազինյանին, մաղթում ենք հաջողություն և առանց վնասվածքների մենամարտ:
Հեղինակ` Արուսյակ Մանուկյան (Արսի)