Հերթական այցը Արցախի Հանրապետություն
Հունիսի 22-ին ԱրմՖայթինգ Ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանը, Քիքբոքսինգի GLORY-ի վարկածով աշխարհի չեմպիոն Հարութ Գրիգորյանի հետ միասին այցելեցին Արցախի Հանրապետություն, որտեղ նրանք այցելեցին ՊԲ N զորամաս, հանդիպում ունեցան զինվորների հետ: Հայկ Ղուկասյանը իր խոսքում նշեց, որ կշարունակենք հաճախակի այցելել Արցախի Հանրապետություն և ոչ թե մեր օգնությունը, այլ մեր պարտքը տալու Հայոց Բանակին։ Մենք կանգուն ենք և մարտունակ։ Փառք ու պատիվ Հայ Զինվորի Ծնողին։
Բացի այդ Հարութ Գրիգորյանը սեմինար մարզում անցկացրեց Արցախի ԱրմՖայթինգ ֆեդերացիայի մարզիկների հետ: Սեմինարի ընթացքում Քիքբոքսինգի աշխարհի չեմպիոնը մարզիկներին ցուցադրեց նորագույն մենամարտային տեխնիկաներ, սովորեցրեց դրանց կիրառումը և նշեց, որ, չնայած, ինքը ապրում է երկրից դուրս, բայց մշտապես պատրաստակամ է օգնելու հայ մարզիկներին բարձր պահելու երկրի դրոշը տարբեր մրցաշարերում: