ՍԵՄԻՆԱՐ_ՄԱՐԶՈՒՄՆԵՐ ԱՐՄՖԱՅԹԻՆԳ ՖԵԴԵՐԱՑԻԱՅՈՒՄ
ԱՄՆ-ում <<Հայաստան ակադեմիա>> ակումբի նախագահ Գոքոր Չիվիչյանը և Միջազգային Վինգտսուն մեծ վարպետ Իլիվեր Կյունինգը Հայստանում են: Պրոֆեսիոնալ վարպետները <<Արմֆայթինգ>> ֆեդերացիայի մարզիկների համար անցկացրեցին սեմինար-պարապմունք: Սեմինարի ընթացքում պրոֆեսիոնալ վարպետը մարզիկներին ցուցադրեց նորագույն մենամարտային տեխնիկաներ, սովորեցրեց դրանց կիրառումը և նշեց, որ, չնայած, իրենք ապրում են երկրից դուրս, բայց մշտապես պատրաստակամ են օգնելու հայ մարզիկներին բարձր պահելու երկրի դրոշը տարբեր մրցաշարերում: