«ԱրմՖայթինգ» ֆեդերացիան Տավուշի սահմանամերձ 3 համայնքում պրոֆեսիոնալ մարզական ակումբներ է բացել (լուսանկարներ)
Ինչպես հայտնել էինք, «ԱրմՖայթինգ» ֆեդերացիան ծրագրելէր սահմանամերձ 16 համայքներում ստեղծել «ԱրմՖայթինգ» ֆեդերացիայի մասնաճուղեր, որտեղ մարզումների հետ մեկտեղ, մարզիկները կկրթվեն և հոգևոր դաստիարակություն կստանան:
Նոյեմբերի 17-ին պրոֆեսիոնալ «ԱրմՖայթինգ» ֆեդերացիան Տավուշի մարզի 3 համայքներում՝ Պառվաքար, Վարագավան, Ծաղկավան, բացել է ԱրմՖայթինգ պրոֆեսիոնալ մարզական ակումբներ և նույն օրն էլ տրվել է մարզումների մեկնարկը: Ակումբների բացման արարողությանը ներկա են գտնվել Բագրատ Սրբազանը, Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամը, Տավուշի և Արմավիրի մարզի ԱրմՖայթինգ ֆեդերացիայի նախագահներ Գարիկ Թովմասյանը, Անդրանիկ Կարապետյանը, համայնքների ղեկավարները և տեղի բնակիչները:
Ֆեդերացիան Տավուշի թեմի առաջնորդարանի հետ համագործակցությամբ Տավուշի սահմանամերձ համայքներում կազմակերպում է պրոֆեսիոնալ և սիրողական մարզումներ, որի նպատակն է հայտնաբերել լավագույն երեխաներին, նրանցից պատրաստել լավագույն մարզիկներ և ընդառաջել նրանց իրենց կարիերայում:
«Սահմանամերձ համայնքներում բազմաթիվ հանդիպումների ժամանակ, երեխաների հետ զրուցելով հասկացա, որ նրանց համար հարկավոր է մարզական ակումբներ բացել, որպեսզի նրանք ևս իմանան, թե ինչպես կարող եմ ցանկացած իրավիճակում պաշտպանել իրենց անվտանգությունը»,-ասաց «ԱրմՖայթինգ» ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանը: