Նոր մարզադպրոց Զարթոնք համայնքում
Այսօր՝ մայիսի 26-ին, «Պրոֆեսիոնալ «ԱրմՖայթինգ» ֆեդերացիան» Արմավիրի մարզի Զարթոնք համայնքում պաշտոնապես բացեց իր հերթական մարզադպրոցը: Դպրոցի բացմանը ներկա էին «Պրոֆեսիոնալ «ԱրմՖայթինգ» ֆեդերացիայի» նախագահ Հայկ Ղուկասյանը, ֆեդերացիայի Արմավիրի մարզի նախագահ Անդրանիկ Կարապետյանը, Զարթոնքի միջնակարգ դպրոցի տնօրեն Նարեկ Մելքոնյանը, մարզիկների ծնողներ և համայնքի բնակիչներ: Ֆեդերացիայի ղեկավարը նորաբաց մարզադպրոցիյն նվիրեց բռնցքամարտի պարկեր, իսկ Արմավիրի մասնաճյուղը 2 բռնցաքամարտի պարկ և 1 մարզական խրթվիլակ: Նշենք, որ համայնքի ղեկավար՝ Պարույր Սարգսյանը մարզադպրոցին ապահովել է մարզական գորգով, իսկ դպրոցի տնօրենը՝ տարածքով: