ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի շնորհավորանքն Ալբերտ Ղազարյանին և Հայկ Ղուկասյանին...
Այսօր` մայիսի 11 - ին, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է ''OFS - 8'' միջազգային մրցաշարի շրջանակներում ադրբեջանցի մրցակցի հանդեպ հաղթանակ տարած «Պրոֆեսիոնալ «Արմֆայթինգ» ֆեդերացիա»յի պրոֆեսիոնալ մարտիկ Ալբերտ Ղազարյանին` նվիրելով ավտոմեքենա.
Ինչպես նաև ՀԱՕԿ նախագահը պարգևատրել է ԱրմՖայթինգ ֆեդերացիայի նախագահ` Հայկ Ղուկասյանին.
Ալբերտին հաղթանակի առիթով շնորհավորել է նաև ՀՀ Սպորտի և Երիտասարդության հարցերի նախարար` Գաբրիել Ղազարյանը.
- Հիշեցնենք, որ «Պրոֆեսիոնալ «Արմֆայթինգ» ֆեդերացիա» յի` ''ArmFC'' պրոֆեսիոնալ մարտիկ Ալբերտ ''Bruce Lee'' Ղազարյանը «Պրոֆեսիոնալ «Արմֆայթինգ» ֆեդերացիա» յի նախագահ` Հայկ Ղուկասյանի գլխավորությամբ, ադրբեջանը ներկայացնող մուրտազովի հանդեպ տարած հաթանակը նվիրել է Հայաստանի և Արցախի սահմաններն անառիկ պահող հայ ռազմիկներին, հայազգի մերօրյա հերոսներին և այն քաջերին, ովքեր ապրիլյան քառօրյա պատերազմում ընկան, սակայն անմահացան ու իրենց սխրանքներով օիրնակ դարձան.
Ալբերտն առաջին ռաունդի 57 - րոդ վայրկյանին` խեղդող հնարքով պարտության էր մատնել ադրբեջանցուն.
Հայ մարտիկը «Պրոֆեսիոնալ «Արմֆայթինգ» ֆեդերացիա»յի նախագահ Հայկ Ղուկասյանի որոշմամբ` ՄԱՅԻՍՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿ - ներին ԸՆԴԱՌԱՋ, ռինգ էր դուրս եկել ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏով` գլխավերևում պարզած Հայաստանի և Արցախի Եռագույն դրոշները.
«Պրոֆեսիոնալ «Արմֆայթինգ» ֆեդերացիա»ն իր ողջ թիմով ևս մեկ անգամ շնորհավորում է թե՛ Ալբերտին և, թե՛ Հայկ Ղուկասյանին` մաղթելով նորանոր հաջողություններ և հաղթական բարձունքների նվաճումներ.
Քանզի Ալբերտի այս հաղթանակը նաև մեր հաղթանակն է և մեր ազգի պատիվը.
Շնորհավորում ենք ..