armfc
SHota_1542356007.png
sargis_1542356026.png
artur_1542356113.png
YEnok Amir_1542356124.jpg

13

Day

3

Hours

49

Minutes

4

Seconds
Online Championship
Դեկտեմբերի 1-ին Ծաղկաձորի Golden Palace ժամանցային կենտրոնում տեղի է ունենալու ArmFC-19 մրցաշարը:

Ալբերտ ''Bruce Lee'' Ղազարյանն ընդդեմ ադրբեջանցի ռուսլան մուրտազովի ...


1462641344.jpg

«Պրոֆեսիոնալ «ԱրմՖայթինգ» ֆեդերացիա» յի պրոֆեսիոնալ մարտիկ` Ալբերտ Ղազարյանը, մայիսի 8 - ին` ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կայանալիք ''OFS - 8'' մրցաշարի շրջանակներում ռինգ դուրս կգա ադրբեջանը ներկայացնող մարտիկ` ռուսլան մուրտազովի դեմ ...
    
Այսօր` մայիսի 7 - ին, «Պրոֆեսիոնալ «ԱրմՖայթինգ» ֆեդերացիա» յի նախագահ` Հայկ Ղուկասյանը և ''ArmFC'' պրոֆեսիոնալ մարտիկ` Ալբերտ''Bruce Lee'' Ղազարյանը մեկնեցին ՌԴ` մասնակցելու մայիսի 8 - ին կայանալիք ''OFS - 8'' միջազգային մրցաշարին.
Ալբերտ ''Bruce Lee'' Ղազարյանը ռինգ դուրս կգա զինվորական համազգեստով, Հայաստանի և Արցախի դրոշների ներքո` ի պատիվ Հայաստանի և Արցախի սահմաններն անառիկ պահող հայ ռազմիկների, հայազգի մերօրյա հերոսների և այն քաջ մարտիկների, ովքեր ապրիլյան քառօրյա պատերազմում ընկան, սակայն անմահացան ու իրենց սխրանքներով օիրնակ դարձան.
    
     - Ալբերտ «Bryus» Ղազարյան` ծնվել է 30 ապրիլ, 1993 թ. ք. Սպիտակ.
Սովորում է Հայաստանի պետական Ֆիզկուլտուրայի ինստիտուտում` բռնցքամարտի բաժին, 4 – րդ կուրս: 7 տարեկանից զբաղվել է սպորտով: 10 տարեկանից մինչ այժմ զբաղվում է ազատ ոճի ըմբշամարտով: Մասնակցել է բազմաթիվ մրցաշարերի և ճանաչվել հաղթող: 12 տարեկանից զբաղվել է «Ջիտ կուն դո» մարտարվեստով և այդ մարտարվեստում ճանաչվել որպես լավագույն մարզիկ: 16 տարեկանից մինչ օրս զբաղվում է «Ընդհանուր մենամարտեր» MMA սպորտաձևով: 17 տարեկանում պրոֆեսիոնալ մակարդակով մասնակցել է Ասիայի առաջնությանը և Քիք – ջիցու սպորտաձևով դարձել Ասիայի չեմպիոն:Մասնակցել է «Պրոֆեսիոնալ «ԱրմՖայթինգ» ֆեդերացիայի» կողմից կազմակերպված «ArmFC – 1», «ArmFC — 8», «ArmFC — 10», «ArmFC — 11» և «ArmFC — 12», «ArmFC — 13», «ArmFC — 14», «ArmFC — 15», «OFS - 7» վարկածներով մրցաշարերին և պարբերաբար ճանաչվել հաղթող:
2009թ. մասնակցելով Վրաստանի ''Free Fighting World Cup'' վարկածով աշխարհի առաջնությանը` ճանաչվել է հաղթող, 2010թ.` Թայ – բոքսինգ մարզաոճով Կովկասի առաջնության հաղթող: 2010 թվականից «ԱրմՖայթինգ» ֆեդերացիայում ծավալում է ակտիվ մարզչական գործնեություն.
    
«Պրոֆեսիոնալ «ԱրմՖայթինգ» ֆեդերացիա»ն իր ողջ թիմով ''ArmFC'' պրոֆեսիոնալ մարտիկ` Ալբերտ ''Bruce Lee'' Ղազարյանին մաղթում է հաջողություն, սեփական ուժի հանդեպ վստահություն և արժանավայել հաղթանակ` վստա՛հ լինելով, որ վաղը` մայիսի 8 - ին կայանալիք ''OFS - 8'' միջազգային մրցաշարի շրջանակներում ՀԱՅ ՄԱՐՏԻԿը կգրանցի իր հերթական հաղթանակը և մայիսյան եռատոնը կվերածի քառատոնի.
                                                                                                                                                                                                                                            

     Հեղինակ` Արսի

Վերադառնալ

video-icon
video-icon

Champion Name

Albert Ghazaryan_1525443164.jpg
Sargis Vardanyan_1525443190.jpg
Gegham Vardanyan_1525443209.jpg
Sergey Harutyunyan_1525443233.jpg
Karen Karapetyan_1525709057.jpg
Hamlet Atoyan_1525709108.jpg
Hamlet Atoyan_1525709110.jpg
Jora Tumanyan_1525709138.jpg
Armen Hayrapetyan_1525709169.jpg

Shop

Դիզայն և ծրագրավորում ԱՍՏՈՒԴԻՈ ՍՊԸ