Նոր մարզական ակումբ Ակնալիճ Համայնքում
Ապրիլի 22-ին «Պրոֆեսիոնալ «Արմֆայթինգ» ֆեդերացիան» բացեց իր հերթական մարզական ակումբի դռները Արմավիր մարզի Ակնալիճ համայնքում: Բացմանը ներկա էին Ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանը, ֆեդերացիայի փոխնախագահ Տիգրան Միքայելյանը, ֆեդերացիայի Արմավիր մարզի նախագահ Անդրանիկ Կարապետյանը և Ակնալիճի գյուղապետ Գևորգ Միսակյանը: Բացման առթիվ ֆեդերացիան ակումբին նվիրեց բռնցքամարտի 10 պարկեր:
Ակնալիճ ակումբի մարզիկների կողմից հայոց բանակում ծառայող և վերջին օրերին քաջաբար զոհված տղաների հիշատակին նվիրվեց ցուցադրական ելույթ: