Ալբերտ Ղազարյանը OFS-7 միջազգային մրցաշարի հաղթող
Արմֆայթինգ ֆեդերացիայի պրոֆեսիոնալ մարզիկ Ալբերտ Ղազարյանը OFS-7 միջազգային մրցաշարում, 56 կգ քաշում հաղթող ճանաչվեց (22 տարեկան, հասակը 1,62սմ): Նրա մրցակիցը Ռուսաստանը ներկայացնող Կոնստանտին Բեսպրոզվանինն էր (18 տարեկան,հասակը 1,75սմ): Մրցաշարը տեղի ունեցավ Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնում:
Ալբերտը 17 տարեկանում պրոֆեսիոնալ մակարդակով մասնակցել է Ասիայի առաջնությանը և Քիք – ջիցու սպորտաձևում դարձել Ասիայի չեմպիոն: Մասնակցել է «Պրոֆեսիոնալ «ԱրմՖայթինգ» ֆեդերացիայի» կողմից կազմակերպված «ArmFC – 1», «ArmFC — 8», « ArmFC — 10», «ArmFC — 11» և «ArmFC — 12», «ArmFC — 13», «ArmFC — 15» (2015թ.) վարկանիշով մրցաշարերին և պարբերաբար ճանաչվել հաղթող: 2009թ. մասնակցելով Վրաստանի Free Fighting World Cup վարկածով աշխարհի առաջնությանը` ճանաչվել է հաղթող, 2010թ.` Թայ – բոքսինգ մարզաոճում Կովկասի առաջնության հաղթող: